Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճտերին Հայաստանում էլ են աշնանը հաշվում

Ճտերին Հայաստանում էլ են աշնանը հաշվում
16.05.2018 | 12:53

Սոչիի Radisson Blu Paradise հյուրանոցում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը բոլոր առումներով ճանաչողական էր և որևէ սենսացիա չէր ենթադրում: Մինչ այդ Պուտինը հեռախոսել էր Փաշինյանի հետ և առաջինը շնորհավորել նրան: ՌԴ նախագահը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր «փողոցից» իշխանության եկած Փաշինյանին, լսում` ինչ է ասում ու ինչպես է ասում: Ընդհանուր առմամբ` կողմերը խոսում էին այն, ինչ շատերն ուզում էին լսել: Պուտինը հույս ունի, որ «հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթացիկ, ինչպես եղել է մինչև հիմա, այդ թվում` միջազգային համագործակցության առումով և մասնավորապես ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ աջակցել են միմյանց, նաև տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում»:

Նա հաստատեց, որ Մոսկվան «դիտարկում է Հայաստանը իբրև մերձավոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում»: Եվ հիշեցրեց, որ Մոսկվան մնում է Երևանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: Փաշինյանն ի պատասխան նույնքան ուղղագիծ չգործեց: Նախևառաջ նա նշեց, որ Ռուսաստանի հետ երկխոսության կառուցման հարցում «կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի առել ու չի առնի հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»: Բայց ճշտեց, որ քննարկելիք կա: Հայաստանի վարչապետի խոսքով` նոր կառավարությունը Երևանում «եռանդ ունի ազդակ հաղորդել Ռուսաստանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններին», նաև` ռազմատեխնիկական ու զբոսաշրջային: Նա շնորհակալություն հայտնեց Պուտինին հավասարակշռված դիրքորոշման համար, որ Մոսկվան դրսևորեց «մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում»: Նրա խոսքով` «դա շատ կառուցողական դիրքորոշում էր», որ «բարձր է գնահատվում հայ հասարակության մեջ»: Հանուն անաչառության պետք է նշել և Ադրբեջանի պահվածքը, որ չօգտվեց Երևանի քաղաքական ճգնաժամից ու շփման գծում լուրջ սրացման չդիմեց: Եթե դա լիներ, իրադարձությունները Հայաստանում կարող էին զարգանալ բոլորովին այլ սցենարով: Փաստացի` Փաշինյանը դեռ ինքնատիպ «քաղաքական անհայտ է», որովհետև ոչ ոք դեռ չգիտի` ում հետ գործ ունի` հեղափոխականի՞, թե՞ համակարգային մակարդակի քաղաքական գործչի: Եվ ի՞նչ կարելի է նրանից սպասել` այդ հարցը իրենց տալիս են ոչ միայն Մոսկվայում, այլև Բաքվում, որ առաջինն է զգում իրավիճակի փոփոխությունը տարածաշրջանում:

Պատահական չէ, որ Բաքվի ԶԼՄ-ներում տարածվել են վերլուծական նոթեր, որ նյութի շարադրման ոճով ու մակարդակով «ռուսական հետքն» են վկայում: Փաստի ենթատեքստում, որ առաջին արտասահմանյան այցը Փաշինյանը կատարեց Ռուսաստան, հիշվում է, որ այդպես են գործել և Ուկրաինայում իշխանության եկած Վիկտոր Յուշչենկոն ու Վրաստանում իշխանության եկած Միխայիլ սահակաշվիլին և խոսել են Մոսկվայի հետ «հատուկ հարաբերություններ» պահելու անհրաժեշտության մասին: Բայց հետո նրանք շրջվեցին դեպի Արևմուտք: Կանի՞ այդ կուլբիտը Փաշինյանը: Բարդ է ասել: Ամեն ինչ կախված է նրանից` ինչպես կկառուցի ներքին ու արտաքին քաղաքականությունը Հայաստանի նոր կառավարությունը, որտեղ չկան դեռ խորհրդարանական մեծամասնությունը պահպանած ՀՀԿ-ի ներկայացուցիչներ: Ձեռնպահ մնանք կանխատեսումներից: Սոչիում Պուտինի ու Փաշինյանի բանակցությունները շարունակվեցին փակ դռների հետևում: Բովանդակությունը հայտնի չէ, թեպետ հաշվի առնելով ԵԱՏՄ պետությունների ղեկավարների խիտ օրակարգը` կարելի է ասել, որ կարող էր լինել միայն տեսակետների մակերեսային փոխանակում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական անվտանգության խնդիրների շուրջ: Հատկապես` Անդրկովկասի հարևան Մերձավոր Արևելքում` ստեղծված իրավիճակի պատճառով: Ճիշտ է` Փաշինյանն արդեն հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ցանկության մասին «առանց նախապայմանների»: Բայց ինչպես է Երևանը կառուցելու իր տարածաշրջանային քաղաքականությունը, միայն ենթադրել կարելի է: Կան օբյեկտիվ գործոններ, մասնավորապես Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, որ նրան թույլ չի տալիս կտրուկ ու անսպասելի արտաքին քաղաքական մանևրներ անել: Կառնեգի հիմնադրամի փորձագետները վստահ են, որ ռուս-հայկական հարաբերությունները, ավելի շուտ «կզարգանան բելառուսական կամ ղազախական սցենարով»: Բայց առայժմ Երևանում գերակայությունը տրվում է ոչ թե արտաքին քաղաքականութանը, այլ երկրի ներքին փոփոխություններին: Մնացածը` ճտերն աշնանն են հաշվում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Պետք չէ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղության պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Նույնքան կարևոր է, թե իրեն ինչպես կդրսևորի ՌԴ նորանշանակ կառավարությունը և ի՞նչ լուծումներ կտա միջօետական օրակարգի հարցերին Մինչև այսօր Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել են միայն ռուսներն իրենց անվայել ու ցինիկ դատողություններով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ